4 բաղադրիչներով պատրաստված անմոռանալի համեղ բլիթներ՝ տատիկիս բաղադրատոմսի համաձայն

Ամեն շաբաթ և կիրակի մենք վազում էինք տատիկիս մոտ, որպեսզի ուտենք այս անչափ համեղ բլիթները:

Անհրաժեշտ է․

  • Ալյուր 300 գրամ,
  • Փխրեցուցիչ 1 թեյի գդալ,
  • Ձու 2 հատ,
  • Խտացրած կաթ 190 գրամ,
  • Աղ 1 պտղունց։

Պատրաստումը․

Ձվերը հարեք խտացրած կաթի և աղի հետ:

Մասերով ավելացրեք մաղած ալյուրը փխրեցուցիչով:

Նախ խառնեք հարիչով, այնուհետև ձեռքերով: Դուք պետք է ունենաք խմոր, որը չի կպչում ձեռքերին:

Պատրաստեք գնդիկներ՝ ընկույզի չափով, ծածկեք սրբիչով և թողեք, որ մի փոքր հանգստանա:

Տապակեք բլիթները բոլոր կողմերից բուսական յուղի մեջ մինչ ոսկեգույն ստացվի:

Սառչելուց հետո շաղ տվեք շաքարի փոշի և մատուցեք: Բարի ախորժակ։

Նյութը հրապարակման պատրաստեց՝ ՆՈՐ ԻՆՖՈ-ն

Понравилась статья? Поделиться с друзьями: