Ֆրանսիական ուտեստ. Ճոխ ընթրիք՝ առանց մեծ ջանքերի

Այս ուտեստը ստացվում է շատ համեղ, պատրաստվում է շատ պարզ եղանակով և չի պահանջում  թանկարժեք ապրանքներ:

Ձեզ հարկավոր է.

  • Սունկ — 300 գր,
  • Հավի ֆիլե — 400 գր,
  • Սոխ — 1 հատ,
  • Սերուցք — 1 բաժակ,
  • Պինդ պանիր — 250 գր,
  • Կարտոֆիլ — 750 գր,
  • Կաթ — կես բաժակ,
  • Կարագ — 25 գր,
  • Պղպեղ, աղ` ըստ ճաշակի:

Պատրաստումը․

  1. Եփեք կարտոֆիլը և պատրաստեք կարտոֆիլի պյուրե, ավելացրեք կաթ և կարագ և խառնեք:
  2. Կտրատեք սունկը, տապակեք այնքան, մինչև հեղուկը գոլորշիանա: Ավելացրեք յուղ, աղ, պղպեղ և սոխ, տապակեք մինչև փափկի:
  3. Առանձին տապակեք ֆիլեի կտորները, ապա լցրեք սնկի վրա, ավելացրեք սերուցքը և եփեք 6 րոպե:
  4. Կարտոֆիլի պյուրեն, սունկը և ֆիլնեն լցրեք ձևամանի մեջ, շաղ տվեք պանիր և դրեք ջեռոցում 10 րոպեով 180 C ջերմաստիճանում: Բարի ախորժակ։

Նյութը հրապարակման պատրաստեց ՆՈՐ ԻՆՖՈ-ն

Понравилась статья? Поделиться с друзьями: