Օլիվյե աղցանի մատուցման հետաքրքիր տարբերակ, որը կզարդարի Ձեր տոնական սեղանը

Ծանոթ ուտեստի անսովոր մատուցում: Նախուտեստի այս տարբերակը Սուրբ Ծննդյան զարդեր հիշեցնող գնդիկների տեսքով պատրաստվում է բավականին պարզ, բայց շատ տոնական տեսք ունի։ Այն հիմնված է բավականին մատչելի ապրանքների վրա, բայց ստացվում է շատ համեղ և, որ ամենակարեւորն է, գեղեցիկ։ Ձեր հյուրերը անպայման կգնահատեն դա:

Անհրաժեշտ են հետևյալ բաղադրիչները․

  • Պահածոյացված վարունգ — 150 գ
  • Ապխտած երշիկ — 150 գ
  • Ձու — 6 հատ
  • Կարտոֆիլ — 180 գ
  • Գազար — 60 գ
  • Պահածոյացված ոլոռ — 35 գ
  • Մայոնեզ — 60 գ
  • Աղ — ըստ ճաշակի
  • Աղացած սև պղպեղ — ըստ ճաշակի

Պատրաստման եղանակը․

Լավ է ընտրել խիտ մայոնեզը, որպեսզի գնդիկները լավ պահպանեն իրենց ձևը։ Կարտոֆիլն ու գազարը եփեք մոտ 20-25 րոպե, մինչև փափկի, ապա թողեք սառչի։ Ձվերը եփեք, ապա լցրեք սառը ջրի մեջ և թողեք, որ սառչի։ Երշիկը կտրատեք փոքր խորանարդիկներով։ Վարունգներն անցկացրեք քերիչով և լավ քամեք հեղուկը։ Մաքրեք երկու խաշած ձու և կարտոֆիլի ու գազարի հետ միասին անցկացրեք քերիչով։

Լցրեք խոր ամանի մեջ, ավելացրեք մայոնեզ, աղ և պղպեղ ու լավ խառնեք։ Այս զանգվածից գնդիկներ պատրաստեք՝ մեջտեղում դնելով մոտ 5-7 ոլոռ։  Մնացած ձվերը (4 հատ) մաքրեք, առանձնացրեք սպիտակուցները դեղնուցներից, ու անցկացրեք քերիչով։ Յուրաքանչյուր գնդիկ գլորեք նախ սպիտակուցի մեջ, այնուհետև դեղնուցների մեջ և մատուցեք։ Բարի ախորժակ։

Նյութը հրապարակման պատրաստեց ՆՈՐ ԻՆՖՈ-ն

Понравилась статья? Поделиться с друзьями: