Օգտակար և անչափ համեղ ուտեստ, նախաճաշի, ճաշի և ընթրիքի համար

Ձեզ ենք ներկայացնում անչափ համեղ և ամենակարևորը բացարձակապես օգտակար բաղադրատոմս, որը կարող եք ուտել նախաճաշի, ճաշի և ընթրիքի ժամին։ Սա պարզապես կատարյալ ուտեստ է։

Անհրաժեշտ է․

  • Հնդկահավ 500 գ,
  • 2 ձու,
  • Ծաղկակաղամբ,
  • Դդմիկ,
  • Բրյուսելյան կաղամբ,
  • Սոխ 2 հատ,
  • Շամպինիոններ,
  • Թթվասեր։

Պատրաստումը․

  1. Հնդկահավը մասերի բաժանեք, և այն մարինացրեք 1 սոխով և թթվասերով։
  2. Եռացրեք երկու կաղամբը մոտ հինգ րոպե:
  3. Տապակեք սունկը սոխի հետ միասին:
  4. Մանրացրեք դդմիկը, քամեք մարլիայի միջոցով, որպեսզի ազատեք ավելորդ ջրից:
  5. Հնդկահավը, դդմիկը, կաղամբը, և սունկը տապակեք սոխով:
  6. Հարեք 2 ձուն ու մեկ գդալ թթվասերը և լցրեկ հնդկահավի վրա:
  7. Եվ վերջում շաղ տվեք քերած պանիր։
  8. Բոլոր բաղադրիչները լցրեք ջեռոցի տապակի մեջ և դրեք նախապես տաքացված ջեռոցում՝ 30-40 րոպե:

Բարի ախրժակ։

Նյութը հրապարակման պատրաստեց՝ ՆՈՐ ԻՆՖՈ-ն

Понравилась статья? Поделиться с друзьями: