Տորթ «Հմայք», տղամարդիկ ուղղակի խենթանում են այս թխվածքի համար. իմացեք՝ ինչպես պատրաստել

Առաջարկում ենք անչափ համեղ տորթի բաղադրատոմս: Պատրաստվում է պարզ և արագ և ստացվում է շատ-շատ համեղ:

Բաղադրիչներ` կաթ՝ 150մլ, չամիչ՝ 1 բաժակ, ձու՝ 6 հատ, շաքարավազ՝ 300գ, կակաո՝ 3ճ.գ., ալյուր՝ 400գ, սոդա՝ 1,5թ.գ., քացախ՝ 1ճ.գ.

Կրեմի համար` բարձր յուղայնությամբ սերուցք՝ 600մլ, եփած խտացրած կաթ՝ 380գ

ջնարակի համար` շոկոլադ՝ 180գ, սերուցք՝ 150մլ

Տորթ «Հմայք», տղամարդիկ ուղղակի խենթանում են այս թխվածքի համար. իմացեք՝ ինչպես պատրաստել — Good-Info365 in 2020 | Chocolate cake, Easy meals, Recipes

Պատրաստման եղանակ` Չամիչը լվանալ, վրան եռման ջուր լցնել ևթողնել 15 րոպե, որից հետո ջրքամել: Կաթն ու չամիչը հարել բլենդերի օգնությամբ: Ձվերի դեղնուցներն ու սպիատկուցներն առանձնացնել:

Սպիտակուցը հարել, մինչև պնդանա, որ շրջելիս չծորա և շարունակել հարելով աստիճանաբար ավելացնել շաքարավազը: Դեղնուցը հարել և ավելացնել սպիտակուցներին: Սոդան մարել քացախով և ավելացնել ձվային զանգվածին: Ավելացնել նաև չամիչը: Մաղելով լցնել կակաոն:

Մաղել նաև ալյուրը և մաս-մաս ավելացնել խմորին: Խառնել, մինչ միասեռ զանգված կստացվի: Խմորը բաժանել 3 մասի: Տապակը ծածկել յուղաթղթով և լցնել խմորը:

Ջեռոցը տաքացնել մինչև 180 աստիճան և հերթականությամբ թխել յուրաքանչյուր մասը թխել 7-9 րոպե: Կրեմը պատրաստելու համար հարել խտացրած կաթն ու սերուցքը՝ խիտ կրեմ ստանալով: Ձևավորել տորթը՝ կորժերին կրեմ քսելով: Ուղարկել սառնարանը և թողնել 30 րոպե: Շոկոլադից և սերուցքից ջնարակ եփել և լցնել տորթի վրա:

Նյութը հրապարակման պատրաստեց Goodinfo-ն

Понравилась статья? Поделиться с друзьями: