Տորթ «Երազանք»․ Սա իմ հյուրերի և ընտանիքի անդամների ամենասիրած տորթն է

Սա իմ հյուրերի և ընտանիքի ամենասիրած տորթն է։ Անպայման պատրաստեք այն։

Բաղադրիչներ՝

  • 100 գրամ կարագ 82,5%,
  • 2 հատ հավի ձու,
  • 1 հատ խտացրած կաթ,
  • 1 բաժակ ալյուր,
  • 0,5 թեյի գդալ սոդա,
  • 2 թեյի գդալ կակաո։
  • Կրեմ՝ թթվասեր (0,3 կգ) և 15 գրամ շաքար։

Պատրաստման եղանակը՝

Խառնեք կարագը խտացրած կաթի հետ։
Ավելացրեք ձու և ալյուր։
Հունցում են խմորը։ Այնուհետև բաժանում ենք այն 3 մասի։ Թխում ենք ամեն շերտը առանձին։
Կրեմը պատրաստելու համար խառնում ենք բաղադրիչները հարիչով 6 րոպե։
Երբ շերտերը պատրաստ կլինեն, պատում ենք դրանք կրեմով և միացնում տորթին։ Կարելի է շերտերի արանքներում ընկույզ կամ հատապտուղներ դնել։
Թողնում ենք 2 ժամ։ Ավելի լավ է՝ դնեք սառնարանում։

Բարի ախորժակ։

Նյութը հրապարակման պատրաստեց՝ ԻՆՖՈ ՀԱՅ

Понравилась статья? Поделиться с друзьями: