Անչափ համեղ աղցան, որը մատուցվում էր խորհրդային բազմաթիվ ռեստորաններում։ Լյարդը, կարող է փայլել բոլորովին նոր գույներով և տոնական սեղանին արժանի այլընտրանք լինել մսին կամ ձկանը:
Անհրաժեշտ են հետևյալ բաղադրիչները․
- Հավի լյարդ — 300 գրամ
- Սոխ — 1 հատ
- Մարինացված վարունգ — 2-3 հատ
- Ձու — 1-2 հատ
- Աղ, պղպեղ և մայոնեզ — ըստ ճաշակի:
Պատրաստման եղանակը․
Լվացեք հավի լյարդը և լցրեք թեթև աղաջրի մեջ և խաշեք այնքան, մինչև փափկի, մոտ 20 րոպե: Դրանից հետո քամեք և թողեք սառչի: Ապա եփեք ձվերը։ Այդ ընթացքում սառեցված լյարդը կտրատեք միջին չափի կտորներով։
Ապա կտրատեք սոխը և լցրեք լյարդի վրա: Ցանկության դեպքում սոխը կարող եք մարինացնել քացախով։ Մարինացված վարունգը և ձվերը կտրատեք խորանարդաձև։ Ավելացրեք մայոնեզ ըստ ճաշակի, աղ ու պղպեղ և լավ խառնեք: Բարի ախորժակ։
Նյութը հրապարակման պատրաստեց ՆՈՐ ԻՆՖՈ-ն