Տնական կետչուպ։ Ընտանեկան ապացուցված բաղադրատոմս, որը չի կարելի համեմատել խանութից գնվածի հետ

Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում տնական կետչուպի պարզ բաղադրատոմս: Այն դուր կգա բոլորին և ձմռանը կուրախացնի Ձեզ իր համով: Պահպանեք բաղադրատոմսը՝ այն չկորցնելու համար:

Անհրաժեշտ է․

  • Լոլիկ — 2,5 կգ,
  • Սոխ — 6հատ,
  • Սխտոր — 1 գլուխ,
  • Կանաչ խնձոր — 4 հատ,
  • Քաղցր պղպեղ — 4 հատ,
  • Աղացած սև պղպեղ — 1թ.գ,.
  • Մեխակ — 1թ.գ.,
  • Դափնու տերև — 6 հատ,
  • Հատիկավոր սև պղպեղ — 1թ.գ.,
  • Աղացած դարչին — 2թ.գ.,
  • Աղ — 1,5 ճ.գ.,
  • Շաքարավազ — 8 ճ.գ.,
  • Քացախ 9% — 150 մլ։

Պատրաստումը․

Առաջին հերթին լվանում ենք բանջարեղենը, մաքրում սոխն ու սխտորը, հանում ենք խնձորի և պղպեղի կորիզները:

Ինչից հետո նշված բաղադրիչներն աղում ենք, լցնում կաթսայի մեջ և հասցնում եռման աստիճանի: Թուլացնում ենք կրակը և եփում՝ մինչ զանգվածի խտանալը:

Դարչինն ավելացնում ենք եփվող կետչուպին, իսկ մյուս համեմունքները լցնում ենք մաքուր մառլյայի մեջ, կապում և ուղարկում կաթսայի մեջ:

Կետչուպը պետք է եփեք առնվազն 2 ժամ՝ թույլ կրակի վրա: Մոտ 1,5 ժամ եփելուց հետո ավելացնում ենք քացախը, աղը և շաքարավազը:

Պատրաստի զանգվածն անցկացնում ենք քամիչով և կրկին դնում կրակին՝ հասցնելով եռման աստիճանի:

Լցնում ենք ստերիլիզացված բանկաների մեջ, փակում, շուռ տալիս և ծածկում տաք կտորով: Թողնում ենք այդ վիճակում՝ մինչ լիարժեք սառելը: Բարի ախորժակ։

Նյութը հրապարակման պատրաստեց՝ ՆՈՐ ԻՆՖՈ-ն

Понравилась статья? Поделиться с друзьями: