Տնական կարկանդակների հրաշալի բաղադրատոմս….կցանկանաք ամեն օր պատրաստել

Այս բաղադրատոմսով պատրաստված կարկանդակները ստացվում են փքուն և թեթև, երկար ժամանակ պահպանում են թարմությունը:

Անհրաժեշտ բաղադրիչներ.

  • ալյուր՝ 2կգ
  • խմորիչ՝ 2 տուփ
  • ջուր/կաթ՝ 3 բաժակ
  • շաքարավազ՝ 8 ճ.գ.
  • ձու՝ 5 հատ
  • կարագ/մարգարին՝ 250գ
  • աղ՝ 3թ.գ.
  • ցանկացած միջուկ

Պատրաստման եղանակ.

Տակ կաթին ավելացնել 1ճ.գ. շաքարավազ, խմորիչը և ալյուրի մի մասը, խառնել և  թողնել տաք տեղում, որ բարձրանա: Մոտ 15-20 րոպե անց անցնել խմորի պատրաստմանը:

Տաք խառնուրդին լցնել շաքարավազի և աղի հետ հարած ձուն, մնացած ալյուրը, աստիճանաբար ավելացնել հալացրած կարագը և խառնել այնքան ժամանակ, որ խմորը չկպչի ձեռքերին:

Պատրաստի խմորը ծածկել սրբիչով և 1.5-2 ժամ թողնել տաք տեղում: Այդ ընթացքում այն պետք է ձեռքերով խառնել 3 անգամ:

Ստացված խմորը բաժանել փոքր մասերի, ծածկել սրբիչով և թողնել 10 րոպե: Դրանից հետո գրտնակել, միջուկ դնել, ձևավորել կարկանդակներ և դեղնուց քսել:

Թխել նախօրոք տաքացրած ջեռոցում, 200 ջերմաստիճանի ներքո՝ 20 րոպե:

Բարի ախորժակ:

texekatu.ru


Понравилась статья? Поделиться с друзьями: