Տաք աղցան ճակնդեղով և հավի մսով: Ստացվում է շատ համեղ և ախորժելի

Պատրաստման համար անհրաժեշտ են հետևյալ բաղադրիչները.

  • Հավի կրծքամիս — 2 հատ
  • Նագետ — 1/2 հատ
  • Ձիթապտղի յուղ — 2 ճաշի գդալ
  • Բալզամիկ քացախ — 1 ճաշի գդալ
  • Հազար աղցան — 1 հատ
  • Բազուկ — 300 գ
  • Մոցարելլա — 100 գ
  • Աղ ու աղացած սև պղպեղ՝ ըստ ճաշակի։

Պատրաստման եղանակը.

Հավի միսը բագետի հետ միասին կտրատեք խորանարդաձև և լցրեք տապակի մեջ, ավելացրեք երկու ճաշի գդալ ձիթապտղի յուղ, պղպեղ և աղ` ըստ ճաշակի:

Դրեք երկու հարյուր աստիճանի տակ տաքացրած ջեռոցում տասնհինգ րոպեով:

Եփեք ճակնդեղը և կտրեք փոքր կտորներով:

Կտրատեք մոցարելլան խորանարդաձև:

Հազարը դրեք ափսեի մեջ և լցրեք պանիրն ու բազուկը:

Խառնեք բալզամիկ քացախն ու ձիթապտղի յուղը, ավելացրեք պղպեղ, աղ և խառնեք։

Լցրեք հավի մսի և չորահացի վրա, խառնեք և լցրեք մնացած բաղադրիչների վրա։ Բարի ախորժակ։

Նյութը հրապարակման պատրաստեց ՆՈՐ ԻՆՖՈ-ն

Понравилась статья? Поделиться с друзьями: