Անչափ համեղ ամառային աղցան: Անձամբ ես այն շատ հաճախ եմ պատրաստում՝ գրեթե ամեն օր դդմիկի սեզոնի ընթացքում: Այն կարող է ծառայել պարզապես որպես աղցան կամ որպես մսի հետ կողմնակի ուտեստ: Ամռանը, շոգին, սա միանգամայն բավարար է համեղ ու հագեցած կերակուրի համար:

Անհրաժեշտ է․
- 2 երիտասարդ դդմիկ,
- 2-3 լոլիկ,
- 3 խաշած ձու,
- 1-2 մեխակ սխտոր,
- Կանաչ սոխ, մաղադանոս — փոքր փունջ,
- Բուսական յուղ — տապակելու համար,
- Մայոնեզ կամ թթվասեր,
- Աղ, պղպեղ՝ ըստ ճաշակի:
Պատրաստումը․

Կտրեք դդմիկները բարակ շրջանակներով: Եթե կեղևը կոշտ է, կլպեք այն: Եթե այն բարակ է և մաքուր, ապա կարող եք թողնել: Լցրեք այն խոր ամանի մեջ, ավելացրեք աղ և թողեք մի քանի րոպե, որպեսզի հյութն ազատվի:

Որից հետո դդմիկները տապակեք տապակի մեջ երկու կողմից բուսական յուղով։

Ավելորդ յուղը հեռացրեք թղթե անձեռոցիկներով:

Կտրեք եթված ձվերը բարակ շերտերով:

Նույն կերպ նաև լոլիկները։

Պատրաստված բաղադրիչները՝ դդմիկ, լոլիկ, ձու լցրեք խոր ամանի մեջ:

Ավելացրեք մանր կտրատված սոխ ու մաղադանոս, իսկ սխտորը ճզմեք:

Ավելացրեք աղ և պղպեղ` ըստ ճաշակի, լցրեք թթվասեր կամ մայոնեզ: Խառնեք զգուշությամբ, քանի որ դդմիկը տապակելուց հետո փափկում է:

Համեղ ամառային աղցանը պատրաստ է: Բարի ախրժակ։
Նյութը հրապարակման պատրաստեց՝ ՆՈՐ ԻՆՖՈ-ն