Առաջարկում ենք պատրաստել շատ նուրբ և առանձնահատուկ աղցան՝ «Ֆրնասիական համբույր»: Այն ստացվում է համեղ և թեթև:Կարող եք օգտագործել ցանկացած փափկամիս՝ հավի, խոզի կամ տավարի:

Անհրաժեշտ է.
- Փափկամիս՝ 300գ
- Սոխ՝ 1 հատ
- Լոլիկ՝ 3 հատ
- Պինդ պանիր՝ 200գ
- Մայոնեզ
- Մարինադ՝ սոխի համար.
- Աղ՝ 0.5թ.գ.
- Շաքարավազ՝ 1թ.գ.
- Քացախ՝ 1ճ.գ.
- Եռման ջուր՝ 200գ։
Պատրաստման եղանակը.

Միսը կտրատել մանր խորանարդիկների և տապակել տաքացրած ձեթի մեջ՝ մինչև պատրաստ լինելը: Աղ և պղպեղ ավելացնել, տապակել ևս 2 րոպե և դնել անձեռոցիկի վրա:
Մարինացնել սոխը: Դրա համար այն կտրատել խորանարդաձև, ավելացնել մարինադի համար նշված բոլոր բաղադրիչները: Խառնել և թողնել՝ մինչ լիրաժեք սառչելը:

Պանիրն ու լոլիկը նույնպես խորանարդաձև կտրատել:Սոխը ջրքամել, առանձին տարայի մեջ խառնել բոլոր նախապատրաստված բաղադրիչները, մայոնեզ լցնել, խառնել:
Խորհուրդ ենք տալիս օգտագործել տնական կամ շատ խիտ մայոնեզ:Պատրաստի աղցանը լցնել մատուցելու ափսեի մեջ և մանր քերիչով անցկացրած պանիրով զարդարել: Բարի ախորժակ:
Նյութը հրապարակման պատրաստեց ՆՈՐ ԻՆՖՈ-ն