Ապրիլի 12-ին նշելու ենք Սուրբ Զատիկը, իսկ տոնական սեղանը գեղեցկացնելու համար պատրաստեք այս հետաքրքիր և ախորժելի կուլիչը։

Անհրաժեշտ բաղադրիչներ․
- ալյուր՝ 600գ
- չոր խմորիչ՝ 1ճ․գ․
- գոլ ջուր՝ 200մլ
- շաքարավազ՝ 100գ
- դեղնուց՝ 2 հատ
- մածուն կամ բնական յոգուրտ՝ 0,5 բաժակ
- վանիլին
- կիտրոնի կեղև՝ 1ճ․գ․
- չամիչ՝ 100գ
- չորացրած հաղարջ՝ 100գ, ըստ ցանկության
- կարագ՝ 1 ճ․գ․
- շաքարի փոշի՝ 50գ

Պատրաստման եղանակ․
Գոլ ջրի մեջ լուծել խմորիչը, մի քիչ շաքարավազ ավելացնել։ Խառնել և թողնել տաք տեղում՝ 20 րոպե։ Խմորիչը պիտի ակտիվանա։ Ավելացնել դեղնուցները, մածունը, փափկած կարագը, վանիլինը, կիտրոնի կեղևը, մի պտղունձ աղ, լավ խառնել։ Աստիճանաբար մաղելով լցնել ալյուրը, փափուկ և էլաստիկ խմոր հունցել։ Խմորը 1,5-2 ժամ թողնել տաք տեղում, որ բարձրանա։ Չամիչն ու հաղարջը մի քանի րոպե թողնել եռման ջրի մեջ, քամել և լցնել սրբիչի վրա, որ լավ չորանան։ Խառնել շաքարի փոշու հետ և ավելացնել խմորին։ Նորից հունցել։ Խմորը տեղափոխել ֆորմաների մեջ՝ լցնելով 1/3 մասը, որպիսի կուլիչները բարձրանալու տեղ ունենան։ Կրկին թողնել տաք տեղում՝ 30-40 րոպե և ուղարկել նախօրոք տաքացրած ջեռոցը։ Թխել 175 ջերմաստիճանի ներքո՝ 45 րոպե։

Բարի ախորժակ։
Նյութը հրապարակման պատրաստեց Arajininfo.ru կայք