Սովորում ենք պատրաստել խմորիչով կաթնահունց խմոր և զարմացնել բոլորին մեր պատրաստած համեղ բուլկիներով ու կրուասաններով

Բաղադրություն
  • ալյուր — 600-700 գր
  • ձու — 5 հատ
  • շաքարավազ — 70 գր
  • խմորիչ (չոր ) — 2 թ/գ
  • կարագ — 200 գր
  • կաթ — 250 գր
  • աղ — 1 պտղունց
Պատրաստման եղանակը

Խորը տարայի մեջ լցնում ենք տաք կաթը։
կաթնահունց-խմոր-3
Խմորիչը լցնում ենք կաթի մեջ։
կաթնահունց-խմոր-4
Ավելացնում ենք շաքարավազի մի մասն ու 1 ճ/գ ալյուրը, թեթևակի խառնում ու 5 րոպե թողնում ենք, որ հանգստանա։
կաթնահունց-խմոր-5
Առանձին տարայի մեջ ձուն թեթևակի հարում ենք։
կաթնահունց-խմոր-6
Կաթի ու խմորիչի զանգվածին ավելացնում ենք մնացած շաքարավազն ու ձվային զանգվածը և խառնում ենք։
կաթնահունց-խմոր-7
Ավելացնում ենք փափկած կարագի ու ալյուրի մի մասը։
կաթնահունց-խմոր-8
Փորձում ենք խմոր ստանալ՝ աստիճանաբար ավելացնելով ալյուրը։
կաթնահունց-խմոր-9
Երբ խմորն արդեն պատրաստ կլինի, այսինքն՝ չի կպչի ձեռքերին, ավելացնում ենք մնացած կարագը։
կաթնահունց-խմոր-10
Խմորը տրորում ենք 5 րոպե,0 մինչև կարագը ներծծվի, որից հետո ծածկում ենք ու 3-6 ժամ թողնում սառնարանում։կաթնահունց-խմոր-12

Այս խմորով կարելի է պատրաստել համեղ բուլկիներ, կրուասաններ, եղջյուրիկներ և այլն։
Նյութի աղբյուր՝http://www.cooks.am/%D5%AD%D5%B4%D5%B8%D6%80%D5%AB%D5%B9%D5%B8%D5%BE-%D5%AF%D5%A1%D5%A9%D5%B6%D5%A1%D5%B0%D5%B8%D6%82%D5%B6%D6%81-%D5%AD%D5%B4%D5%B8%D6%80/

Понравилась статья? Поделиться с друзьями: