Սոխով կարկանդակ տապակի մեջ` էժան, պարզ, բայց շատ համեղ բաղադրատոմս

Պատրաստման համար անհրաժեշտ են հետևյալ բաղադրիչները․

  • Սոխ — 400 գ
  • Ձու — 2 հատ
  • Կաթնաշոռ — 70 գ
  • Թթվասեր — 2 ճաշի գդալ
  • Ալյուր — 120 գ
  • Աղ՝ ըստ ճաշակի
  • Աջիկա չոր համեմունք — 1 պտղունց
  • Սամիթ (թարմ կամ սառեցված) – 1 ճաշի գդալ
  • Բուսական յուղ — 2 ճաշի գդալ։

Պատրաստման եղանակը․

Պատրաստման համար Ձեզ հարկավոր է 4-5 միջին չափի սոխ (կամ 400 գրամ կեղևավորված սոխ): Սոխը մաքրեք, ապա պարզապես կտրեք փոքր խորանարդիկներով: Լցրեք խոր ամանի մեջ, որի մեջ հարմար կլինի խմորը հունցել:

Սոխին ավելացրեք ձու, կաթնաշոռ, կանաչի, թթվասեր: Աղն ու համեմունքներն ըստ ճաշակի: Ես ավելացնում եմ նաև չոր աջիկա, այն ավելի հաճելի համ է հաղորդում: Խառնեք բոլոր բաղադրիչները:

Այնուհետև ավելացրեք ալյուր և հունցեք խմորը: Խմորը բավականաչափ հաստ պետք է ստացվի: Կարկանդակի պատրաստման համար վերցրեք սովորական տապակ և տաքացրեք: Լցրեք մեկ ճաշի գդալ բուսական յուղ (երկրորդ գդալ ձեթը կգնա կարկանդակի մյուս կղմը տապակելու համար): Սոխի խմորն արագ տարածեք թավայի մեջ:

Կրակը նվազեցրեք միջին մակարդակի վրա, տապակը ծածկեք կափարիչով և տապակեք մոտ 10-12 րոպե: Դուք պետք է ոսկե ընդերք ստանաք: Այնուհետև կարկանդակը շրջեք մյուս կողմի վրա: Ավելացրեք մյուս գդալ բուսական յուղը և տապակեք ևս 10-12 րոպե:

Պատրաստի կարկանդակը տեղափոխեք ափսեյի մեջ և մատուցեք։ Բարի ախորժակ։

Նյութը հրապարակման պատրաստեց ՆՈՐ ԻՆՖՈ-ն

Понравилась статья? Поделиться с друзьями: