Սննդի պաշարները շատ արագ են սպառվում: Բայց մի անհանգստացեք, նույնիսկ եթե Ձեր խոհանոցում մնացել է միայն սոխ, կարող եք պատրաստել սոխով համեղ ու հյութալի կոտլետներ:

Անհրաժեշտ է․
- 5 միջին չափի սոխ,
- 3 ձու,
- 100 գ մանրաձավար,
- 1 թեյի գդալ փխրեցուցիչ,
- Աղ, պղպեղ՝ ըստ ճաշակի,
- Բուսական յուղ — տապակելու համար:
Պատրաստումը․

Կլպեք, լվացեք և կտրեք սոխը փոքր խորանարդիկներով: Թակած սոխը տեղափոխեք խորը ամանի մեջ, ավելացրեք երկու պտղունց աղ և ձեռքերով լավ ճզմեք, որպեսզի այն դառնա փափուկ և հյութը թողնի:
Ձվերը պատառաքաղով հարեք առանձին ամանի մեջ և ավելացրեք սոխին:

Խմորի համար ավելացրեք մանրաձավարը և փխրեցուցիչը:
Ամեն ինչ լավ խառնեք, համեմունքներ ավելացրեք` ըստ ճաշակի: Զանգվածը թողեք 20 րոպե, որպեսզի մանրաձավարն ուռչի:

Տապակը նախապես տաքացրեք բուսական յուղով և կոտլետները գդալով դրեք յուղի մեջ:
Տապակեք ցածր կրակի վրա, մինչև երկու կողմերն էլ ոսկե դարչնագույն ստացվեն:
Պատրաստ է։ Բարի ախորժակ։
Նյութը հրապարակման պատրաստեց՝ ՆՈՐ ԻՆՖՈ-ն