Սնկով և կարմիր ձկով անչափ համեղ ապուր, որը կգոհացնի Ձեզ իր հաճելի համով

Պատրաստման համար անհրաժեշտ են հետևյալ բաղադրիչները.

  • 700 գ կարմիր ձուկ (սաղմոն, թառափ),
  • 200 գ սունկ (անտառային սունկ կամ շամպինիոն),
  • 1 գազար,
  • 1 սոխ,
  • 3 կարտոֆիլ,
  • Մեկ փունջ կանաչի (սամիթ, մաղադանոս),
  • 2 ճաշի գդալ ձիթապտղի յուղ,
  • 1 դափնու տերև,
  • 2 հատ սև պղպեղ,
  • Աղ` ըստ ճաշակի,
  • 1.5 լիտր ջուր:

ГРИБНАЯ УХА С КРАСНОЙ РЫБОЙ — ХатаБогата

Պատրաստման եղանակը․

Մաքրեք սունկը, եփեք և մանր կտրատեք: Արգանակը մի թափեք, այլ օգտագործեք սնկով ձկան ապուրի հետագա պատրաստման համար:

Անհրաժեշտության դեպքում մշակեք ձուկը և կտրեք մասերի:

Սոխը մանր կտրատեք: Գազարներն անցկացրեք քերիչով: Կարտոֆիլը խորանարդաձև կտրատեք: Կտրեք նաև կանաչիները:

Սոխը տապակեք ձիթապտղի յուղի մեջ, ավելացրեք գազարն ու սունկը և եփեք մոտ 7 րոպե:

Грибная уха: рецепт с красной рыбой - tochka.net

Տաք ջրի մեջ լցրեք դափնու տերևը, սև պղպեղը, կարտոֆիլը և եփեք 10 րոպե:

Դրանից հետո ավելացրեք տապակած սունկը և եփեք 5 րոպե:

Ձուկը լցրեք սնկով ապուրի մեջ, համեմեք աղով և եփեք 7 րոպե:

Վերջում ավելացրեք կանաչիները, եփեք ևս 3-5 րոպե և անջատեք կրակը: Մատուցեք տաք վիճակում: Բարի ախորժակ։

Նյութը հրապարակման պատրաստեց ՆՈՐ ԻՆՖՈ-ն

Понравилась статья? Поделиться с друзьями: