Սկեսուրիս շնորհիվ այժմ ես իմ սննդակարգը չեմ պատկերացում առանց հում ճակնդեղով աղցանի․ Լավագույն բաղադրատոմսերի ընտրանին նրա խոհարարական գրքույկից

Ճակնդեղը շատ առողջարար արմատային բանջարեղեն է, որը պարունակում է բազմաթիվ վիտամիններ և միկրոէլեմենտներ։ Բայց որպեսզի օրգանիզմն ամբողջովին վերցնի այդ վիտամինները, ավելի լավ է ճակնդեղն ուտել հում վիճակում, առանց ջերմային մշակման։ Այս հոդվածում մենք Ձեզ կպատմենք, թե ինչպես պատրաստել համեղ հում ճակնդեղով աղցան:

Հում ճակնդեղը հեռացնում է տոքսիններն օրգանիզմից, լավ մաքրում և նվազեցնում է խոլեստերինի մակարդակը։ Այս արմատային բանջարեղենն օգնում է լյարդի բջիջների վերականգնմանը, ամրացնում է ոսկորներն ու հոդերը։ Ճակնդեղով աղցանների կանոնավոր օգտագործումը բարելավում է սրտանոթային համակարգի աշխատանքը և օգնում է պահպանել սրտանոթային համակարգը:

Աղցանի պատրաստման համար անհրաժեշտ են հետևյալ բաղադրիչները․

  • 1 ճակնդեղ
  • 100 գ ընկույզ
  • 3 պճեղ սխտոր
  • 1 գազար
  • 3 ճաշի գդալ մայոնեզ կամ թթվասեր
  • Մաղադանոս ըստ ճաշակի

Պատրաստման եղանակը․

Նախ մաքրեք գազարն ու ճակնդեղը, այնուհետև անցկացրեք քերիչով և լցրեք խոր ամանի մեջ, ապա մանրացրեք սխտորը և լցրեք գազարի վրա։ Ընկույզը լցրեք բլենդերի մեջ, մանրացրեք և լցրեք մնացած բաղադրիչների վրա։

Ավելացրեք մանրացրած մաղադանոս և մայոնեզ, եթե թթվասեր օգտագործվի, ապա պետք է ավելացնել նաև մի քիչ աղ և պղպեղ։ Կարող եք նաև ձիթապտղի յուղով համեմել։ Աղցանն ավելի համեղ կլինի, եթե թողնեք մոտ 30 րոպե, ապա մատուցեք։

Աղցան ճակնդեղով և լոբով․

Անհրաժեշտ են հետևյալ բաղադրիչները․

  • 1 ճակնդեղ
  • 3-4 գազար
  • 2 կարտոֆիլ
  • 1 բանկա կարմիր լոբի
  • 1 սոխ
  • քացախ
  • բուսական յուղ
  • աղ, սամիթ։

Պատրաստման եղանակը․

Հում գազարն անցկացրեք քերիչով, նույնն արեք հում բազուկի հետ և լցրեք խոր տարաի մեջ։ Ավելացրեք քացախ ըստ ճաշակի, խառնեք և թողեք մի քանի ժամ մարինացվի։ Կարմիր լոբուց քամեք հեղուկը, լվացեք հոսող ջրի տակ և լցրեք մնացած բաղադրիչների վրա։ Կարտոֆիլը եփեք, մաքրեք և կտրատեք լոբու չափ կտորներով։

Սոխը մանր կտրատեք և տապակեք բուսայուղի մեջ և լցրեք աղցանի վրա։ Ավելացրեք մանր կտրատած սամիթը և լավ խառնեք։ Ավելի լավ է աղցանը պատրաստեք երեկոյան, որպեսզի այն լավ մարինացվի։ Կարելի է նաև հում ճակնդեղի փոխարեն մարինացված ճակնդեղ վերցնել։ Այս դեպքում քացախ չպետք է ավելացնեք։ Բարի ախորժակ։

Նյութը հրապարակման պատրաստեց ՆՈՐ ԻՆՖՈ-ն

Понравилась статья? Поделиться с друзьями: