Սիրված աղանդեր, որը պատրաստվում է շատ արագ, բայց ստացվում է անչափ համեղ

Անհրաժեշտ բաղադրիչներն են.

  • Կես կիլոգրամ խնձոր,
  • Կես կիլոգրամ յուղազերծ կաթնաշոռ,
  • 100 գ շաքարավազ,
  • 30 գ կարագ,
  • Երկու ձու,
  • 10 գ վանիլային շաքար,
  • Մեկ կամ երկու ճաշի գդալ թթվասեր,
  • Մեկ լավաշ:

Եկեք սկսենք պատրաստումը.

Նախ լվացեք խնձորները, մաքրեք կեղևներից և սերմերից: Դրանից հետո կտրեք փոքր խորանարդիկներով:

Տաքացրեք տապակը, ավելացրեք մի կտոր կարագ, հալեցրեք և դրա մեջ լցրեք խնձորները: Եփեք միջին կրակի վրա 5 րոպե:

Կաթնաշոռը լցրեք խորը ամանի մեջ, ավելացրեք երկու տեսակի շաքարավազները, հարեք ձվերի հետ պատառաքաղով այնքան, մինչև ստացվի համասեռ զանգված:

Լավաշը փռեք սեղանին և կաթնաշոռի միջուկը քսեք դրա վրա, իսկ վերևից լցրեք խնձորը:

Լավաշը փաթաթեք ռուլետի պես և դրեք յուղաթղթով ծածկված տապաակի վրա:

Ռուլետի վրա քսեք թթվասեր և դրեք ջեռոցում, որը նախապես տաքացված պետք է լինի մինչև 180 °: Թխելու ժամանակը մոտավորապես 35 րոպե է: Բարի ախորժակ։

Նյութը հրապարակման պատրաստեց ՆՈՐ ԻՆՖՈ-ն

Понравилась статья? Поделиться с друзьями: