Ես պարզապես սիրահարվել եմ այս սենդվիչներին։ Այն շատ համեղ է և միևնույն ժամանակ բյուջետային։ Այսօր կկիսվեմ Ձեզ հետ այս հետաքրքիր բաղադրատոմսով։ Նման սենդվիչներն ամենաառաջինն են ավարտվում մեր տոնական սեղանից։ Կարելի է պատրաստել ինչպես նախաճաշի, այնպես էլ տոնական սեղանի համար։

Անհրաժեշտ են հետևալ բաղադրիչները․
- 1 բագետ
- 2 գազար
- 2 թթու վարունգ
- 2 սոխ
- Մայոնեզ
- 2 պճեղ սխտոր
- Աղ և պղպեղ

Մեր ընտանիքի անդամներն այս նախուտեստը շատ են սիրում և ինձ միշտ խնդրում են նորից ու նորից պատրաստել: Եթե ես այս սենդվիչները պատրաստում եմ տոնական սեղանի համար, ապա զարդարում եմ կանաչիներով և լոլիկով, կարող եք զարդարել նաև ձիթապտուղով կամ թարմ վարունգով։ Շատ պարզ, բայց համեղ նախուտեստ, անպայման խորհուրդ եմ տալիս փորձել։ Պատրաստման եղանակը դիտեք ստորև ներկայացված տեսանյութում։ Բարի ախորժակ։
Նյութը հրապարակման պատրաստեց ՆՈՐ ԻՆՖՈ-ն