Սա իմ սիրելի խմորի բաղադրատոմսն է․ սրանից թխում եմ բուլկի, կարկանդակ, պիրոգ, պիցցա․․․

Այս խմորից կարող եք պատրաստել գրեթե ամեն ինչ․ ամենահամեղ կարկանդակները, բուլկիները, տարբեր միջուկներով պիրոգները, պիցցա․․․ Ուղղակի անթերի բաղադրատոմս։

Խմորը կարող եք պահել սառնարանում 2-3 օր։ Այն փափուկ է, ձեռքերին չի կպչում, իսկ խմորի հետ աշխատելը հաճույք է պատճառում։

Անհրաժեշտ բաղադրիչներ․

  • կաթ՝ 500մլ
  • ալյուր՝ 5 բաժակ
  • շաքարավազ՝ 2ճ․գ․
  • աղ՝ 0,5թ․գ․
  • ձեթ՝ 2ճ․գ․
  • խմորիչ՝ 11գ

Картинки по запросу "Готовлю я из этого теста Вкуснейшие ватрушки,"

Ինչպես պատրաստել խմորը․

Խորը տարայի մեջ լցնել 4 բաժակ ալյուր և խմորիչը։

Աստիճանաբար ավելացնել գոլ կաթը, շաքարավազը, աղը, ձեթը։ Լավ խառնել։ Վերջում լցնել մնացած 1 բաժակ ալյուրը։

Հունցել այնքան, որ չկպնի ձեռքերին։ Շատ ալյուր լցնել պետք չէ։

Խմորը լցնել տոպրակի մեջ և ուղարկել սառնարանը։

Թխել խմորից որևէ մի բան կարող եք 2 ժամ անց։ Սակայն եթե ավելի երկար մնա սառնարանում, ոչինչ չի լինի։

Բարի ախորժակ։
աղբյուր

Понравилась статья? Поделиться с друзьями: