Սառնապուր՝ ամենատարածված ուտեստը տաք եղանակներին. իմ կարծիքով՝ ամենահամեղը   

Ամռան շոգին ավելի լավ բան չկա, քան ճաշին մեկ ափսե սառնապուրը: Այն սննդարար է, նաև թեթև և թարմացնող: Առաջարկում եմ բազուկով սառնապուրի հիանալի բաղադրատոմս:

Բաղադրատոմսում կիրառվում է կիտրոնի հյութ, սա նախընտրելի է: Բայց եթե կիտրոնն առկա չէ, կարող եք փոխարինել քացախով՝ ըստ ճաշակի:

Ինչ է պահանջվում.

2-3 լիտր ջուր,

2 միջին բազուկ,

3 վարունգ,

3-4 ձու,

1 կիտրոն,

Կանաչ սոխ և սամիթ — մի փոքր փնջով,

Թթվասեր — մատուցելու համար,

Աղ, շաքարավազ`ըստ ճաշակի:

Պատրաստումը.

Լվանում ու մաքրում եք բազուկը:

Ջրով լցրեք կաթսան  և եփեք:

Մինչ բազուկը կեփվի, հոգ տարեք մյուս բաղադրիչների մասին: Ձուն եփեք այնքան, մինչև պնդանա, սառեցրեք և մաքրեք:

Կտրեք թարմ վարունգները բարակ-բարակ շերտերով:

Կտրեք կանաչ սոխը և սամիթը:

Կանաչիները խառնեք վարունգի հետ:

Երբ բազուկը պատրաստ է, հանեք արգանակից և սառեցրեք սառը ջրի մեջ:

Դրանից հետո այն քերիչով մանրացրեք:

Բազուկի արգանակի մեջ  լցնել քերած բազուկը, կիտրոնի հյութը և շաքարավազը: Արգանակն ամբողջովին սառեցրեք: Հարմարության համար կարող եք կաթսան դնել սառը ջրով լի ամանի մեջ:

Մատուցելիս ափսեների մեջ լցրեք կտրտած վարունգը ը  կանաչեղենը, ավելացրեք մի փոքր աղ: Վերևից լցրեք բազուկի սառն արգանակը:

Ավելացրեք կես խաշած ձու և թթվասեր:

Պատրա՛ստ է: Այն շատ համեղ է: Բարի՜ ախորժակ:

Նյութը հրապարակման պատրաստեց՝ ՆՈՐ ԻՆՖՈ-ն

Понравилась статья? Поделиться с друзьями: