Ռուլետները մշտապես տարածված են ցանկացած սեղանի վրա: Իսկ եթե դրանք պատրաստված են բարձրորակ կարմիր ձկից, ապա սեղանի գեղեցկութունն ուղղակի երաշխավորված կլինի։ Մայոնեզը կավելացնի հյութեղություն և սննդային արժեք, ցանկության դեպքում այն կարելի է փոխարինել սերուցքային պանրով։ Կանաչիները կարելի է ավելացնել ըստ ցանկության՝ այս դեպքում ուտեստն ավելի պայծառ ու արտահայտիչ կլինի իր տեսքով:

Անհրաժեշտ են հետևյալ բաղադրիչները․
- Թեթև աղի սաղմոնի կտորներ՝ 3-4 հատ
- Մեկ հում և մեկ եփած ձու
- Մայոնեզի — 1 ճ.գ
- Ջուր — 25 մլ
- Աղ՝ ըստ ճաշակի։

Պատրաստումը․
Հավի ձուն հարեք պատառաքաղով ու մի պտղունց աղ ավելացրեք։ Այնուհետև ավելացրեք մի փոքր ջուր և նորից խառնեք։ Ձվի զանգվածը բաժանեք երկու մասի և մաս-մաս տապակեք թավայի մեջ: Թողեք պատրաստի նրբաբլիթները սառչեն, ապա քսեք մայոնեզ կամ սերուցքային փափուկ պանիր։

Սոուսի շերտի վրա ցանեք քերած ձուն, իսկ բլիթի ծարին դրեք թեթև աղի սաղմոնի ֆիլեն։ Երբ մնացած նրբաբլիթների հետ էլ նույն պրոցեդուրան արվի, մնում է միայն կտրատել և մատուցել։ Որպես զարդարանք կարող եք կանաչիներ օգտագործել։ Բարի ախորժակ։
Նյութը հրապարակման պատրաստեց ՆՈՐ ԻՆՖՈ-ն