Ռուկոլայով և սպանախով աղցան, որի պատրաստման համար կպահանջվեն հաշված րոպեներ։ Վառ, համեղ և առողջարար ացանի բաղադրատոմսը

Այսօր կպատրաստեմ հրաշալի աղցան, որը կարող է հետաքրքիր լուծում լինել համեղ ու առողջարար ուտելիքի սիրահարների համար, բացի այդ՝ կօգնի Ձեր ամենօրյա մենյուին բազմազանություն հաղորդել։

Այն պատրաստելը ձեզնից շատ ժամանակ և ջանք չի խլի։ Ընդամենը մի քանի րոպե կպահանջվի ճաշին կամ ընթրիքին հեշտ և համեղ հավելում ստեղծելու համար: Տեսեք, թե որքան գեղեցիկ և համեղ է ստացվում։

Աղցանի պատրաստման համար անհրաժեշտ են հետևյալ բաղադրիչները․

  • Ռուկոլա և սպանախ՝ 150 գ։
  • Լոլիկ — 3-4 հատ
  • Սոխ — 1-2 հատ
  • Պահածոյացված եգիպտացորեն — 1 բանկա
  • Պահածոյացված լոբի — 1 բանկա

Սոուս աղցանի համար.

  • Սխտոր — 1-2 պճեղ
  • Հատիկավոր մանանեխ — 1 ճաշի գդալ
  • Մեղր — 1,5-2 թեյի գդալ
  • Կիտրոնի հյութ — 2 ճաշի գդալ
  • Բուսական յուղ — 3 ճաշի գդալ
  • Աղ, պղպեղ — ըստ ճաշակի

Այս համեղ և հետաքրքիր աղցանի պատրաստման եղանակը դիտեք ստորև ներկայացված տեսանյութում։ Կստացվի շատ համեղ և առողջարար աղցան։ Բարի ախորժակ։

Նյութը հրապարակման պատրաստեց ՆՈՐ ԻՆՖՈ-ն

Понравилась статья? Поделиться с друзьями: