Պտրաստում ենք լուլա քյաբաբ տնային պայմաններում

Լուլա քյաբաբը  մսային  ուտեստ է, որը հայտնի է Մերձավոր Արևելքում և Կենտրոնական Ասիայում:  Հստակ դժվար է որոշել նրա հայրենիքը,  ամեն ինչ այն պատճառով, որ այն ունի բազմաթիվ տեսակներ: Պարսկերենից  քյաբաբը թարգմանվում է որպես «տապակած միս»: Իսկ նրա պատրաստման եղանակը  տարբեր ազգերի մոտ  տարբեր է: Լուլա քյաբաբը կոչում են աղացած միս, որը մատներով կպցնում են շամփուրին, խողովակի տեսք տալով բացում և խորովում  ածուխի վրա:

Առաջարկում ենք այս համեղ ուտեստի մեր բաղադրատոմսը

Բաղադրությունը ՝   600 գ տավարի միս,  250 գ հավի կրծքամիս, 70 գ խոզի ճարպ, 1 ճ/ գդալ կարագ, 1 ճ/գդալ   տոմատի մածուկ, 2 գլուխ  սոխ, սխտոր՝ 2 հատ,  սև պղպեղ՝ ըստ ճաշակի,  խմելի- սունելի՝ ըստ ճաշակի, աղ:

Պատրաստման գործընթացը

Քայլ 1

Միսը և հավի կրծքամիսն անցկացրեք մսաղացով:

Քայլ 2

Ճարպը լցրեք աղացած մսի վրա, աղ, պղպեղ, խմելի-սունելի  ավելացրեք: Անընդհատ խաղնեք:

Քայլ 3

Մանր կտրատեք սոխը, կանաչին և լցրեք աղացած մսի վրա: Ծծեծելով խառնեք  մինչև ուռչի: Պատրաստի ֆարշը 2-3 ժամ թողեք սառնարանում:

Քայլ 4

Պատրաստեք սոուսը. մանրացրած լոլիկին ավելացրեք տոմատի մածուկ, քերած սխտոր,  կանաչեղենով սոխ, աղ , պղպեղ: Խառնեք: Այն պատրաստ է:

Քայլ 5

Անցնենք  լյուլա- քյաբաբի պատրաստմանը: Ֆարշից  գնդեր ենք անում  և շամփուրի երկարությամբ  բացում՝ խողովակի տեսք տալով:

Քայլ 6

Ապա քյաբաբը դրեք մինչև 250 աստիճան տաքացրած ջեռոցում: Չմոռանաք շամփուրներն անընդհատ շուռ տալ: 40 րոպեից պատրաստ է:

Քայլ 7

Պատրաստի  քյաբաբը դրեք  ափսեի մեջ՝ լավաշի վրա,  դրեք շրջանակներով կտրած սոխ, ցանեք կանաչի և … Բարի ախորժակ:

Նյութը հրապարակման պատրաստեց ՆՈՐ ԻՆՖՈ-ն

Понравилась статья? Поделиться с друзьями: