Ես սիրում եմ թերթել հին խոհարարական գրքերը: Դրանցում միշտ կարելի է ինչ-որ հետաքրքիր բաներ գտնել։ Ձեր ուշադրությանն եմ ներկայացնում մի նախուտեստ, որը պատրաստվում է բավականին հեշտ և արագ։

Պատրաստման համար անհրաժեշտ են հետևյալ բաղադրիչները․
- Քաղցր պղպեղ — 900 գ
- Ջուր — 1 լիտր
- Շաքարավազ — 90 գ
- Աղ — 3 ճաշի գդալ
- Քացախ 9% — 4 ճաշի գդալ
- Սև հատիկավոր պղպեղ 16 հատ
- Բուսական յուղ — 100 մլ
- 2 պճեղ սխտոր
- Մեկ փունջ սամիթ

Պատրաստման եղանակը․
Նախ պատրաստեք պղպեղները, մաքրեք դրանք և յուրաքանչյուր պղպեղը կտրատեք չորս մասի։ Մարինադի համար մեզ անհրաժեշտ է 1 լիտր ջուր, որը պետք է եռացնեք և ավելացնեք մոտ 90 գ շաքարավազ։ Ապա ավելացրեք աղը, քացախը, հատիկավոր պղպեղը և արևածաղկի ձեթը։ Հասցրեք եռման աստիճանի։ Որից հետո պղպեղները կարելի է հանել ջրից։
Պետք է եփեք 2 փուլով, ուստի այս ջրի մեջ պատրաստեք պղպեղի երկրորդ մասը։ Մանրացրեք 2 պճեղ սխտորը: Պղպեղի և սխտորի համադրությունը կատարյալ կլինի: Թարմ սամիթը կտրատեք։ Թողեք պղպեղները սառչեն, ապա ավելացրեք սխտորը և կանաչիները, լավ խառնեք և դրեք սառնարանում առնվազն 40 րոպեով։ Բարի ախորժակ։
Նյութը հրապարակման պատրաստեց ՆՈՐ ԻՆՖՈ-ն