Պարզ, էժան և շատ համեղ ուտեստ. Շքեղ ընթրիք ամբողջ ընտանիքի համար․ Կկիսվենք բաղադրատոմսով

Այս համեղ ուտեստի պատրաստման համար անհրաժեշտ են հետևյալ բաղադրիչները․

  • Մակարոն — 1/2 տուփ
  • Աղացած միս — 500 գր
  • Սոխ — 1 հատ
  • Լոլիկ — 3 հատ
  • Պանիր — 100 գր
  • Աղ, պղպեղ՝ ըստ ճաշակի
  • Ջուր – 1/2 բաժակ։

Պատրաստման եղանակը.

Սոխը և լոլիկը մանր կտրատեք։ Մակարոնը լցրեք ձևամանի մեջ և ավելացրեք մի փոքր աղ: Այնուհետև լոլիկները հավասարաչափ տարածել մակարոնի վրա, ապա շաղ տվեք մի քիչ աղ։ Հաջորդը հավասար շերտով տարածեք աղացած միսը (ես վերցնում եմ հավի միս): Ավելացրեք աղ և պղպեղ ըստ ճաշակի:

Դրա վրա լցրեք կտրատած սոխը։ Ավելացրեք կես բաժակ ջուր կամ մսի արգանակ։ Ծածկեք փայլաթիթեղով և 30 րոպեով դրեք180 աստիճանի տակ տաքացրած ջեռոցում։ Ժամանակը լրանալուց հետո շաղ տվեք քերած պանիր և նորից դրեք ջեռոցում ևս 10 րոպեով։ Մատուցեք տաք վիճակում։ Բարի ախորժակ։

Նյութը հրապարակման պատրաստեց ՆՈՐ ԻՆՖՈ-ն

Понравилась статья? Поделиться с друзьями: