Պարզ, բայց շատ համեղ աղցան՝ չինական կաղամբով․ Ստացվում է անչափ համեղ և ախորժելի

Չինական կաղամբը շատ աղցանների համար իդեալական բաղադրիչ է: Այն ունի չեզոք համ և հիանալի հյութեղություն և թվում է, կարելի է այս բանջարեղենը համադրել ընդհանրապես ամեն ինչի հետ։

Աղցանի պատրաստման համար անհրաժեշտ են հետևյալ բաղադրիչները․

  • Չինական կաղամբ
  • պահածոյացված թունա 1 բանկա
  • ձու 3 հատ
  • ձիթապտուղ 1 բանկա
  • սամիթ
  • բուսական յուղ 3 ճ.գ.
  • մանանեխ 1/2 թ.գ
  • 1/3 կիտրոնի հյութ
  • աղ, պղպեղ՝ ըստ ճաշակի

Պատրաստման եղանակը

Չինական կաղամբը կտրատեք բարակ շերտերով։ Խաշած ձվերը մաքրեք և կտրատեք խորանարդիկներով։ Ձիթապտուղները կտրատեք կիսով չափ և մնացած բաղադրիչների հետ միասին լցրեք խոր ամանի մեջ։ Պահածոյացված թունան պատառաքաղով մանրացրեք և լցրեք բաղադրիչների վրա։

Աղցանին ավելի հյութեղություն հաղորդելու համար պահածոյից մի քիչ հեղուկ ավելացրեք։ Սամիթը մանր կտրատեք և լցրեք բաղադրչների վրա։ Որպես սոուս օգտագործեք բուսական յուղ, կիտրոնի հյութ և մանանեխ, աղ ու աղացած սև պղպեղ ըստ ճաշակի և խառնեք: Բարի ախորժակ։

Նյութը հրապարակման պատրաստեց ՆՈՐ ԻՆՖՈ-ն

Понравилась статья? Поделиться с друзьями: