Պատրաստում ենք տնական սուջուխ, շատ համեղ է ստացվում

Բաղադրիչներ

միս խոզի — կես կիլոգրամ

միս տավարի — կես կիլոգրամ

պղպեղ սև — 1 թ/գ, պղպեղ կարմիր — 1 թ/գ

պապրիկա — 1 թ/գ

մշկընկույզ — 0,5 թ/գդ

չաման — 1 թ/գ, աղ — 1,5 ճ/գ

գինի կամ կոնյակ- 30 մլ

շաքարավազ — 1 թ/գ

Պատրաստման եղանակ

Միսը մսաղացի խոշոր ցանցով անցկացնել: Ավելացնել համեմունքներ, աղ և շաքարավազ: Լցնել գինին: Շատ լավ խառնել և մեկ օր պահել սառցախցիկում:

Մեկ օր անց պատրաստել խոզի կամ ոչխարի աղիքը և մեջը միս լցնում, Լցոնված աղիքները դնել տախտակի վրա, մեկ այլ տախտակով ծածկել և վրան ծանրություն դնել:  Մեկ օր թողնել պատշգամբում, հետո շրջել, ծանրությունը նորից դնել վրան ու թողնել ևս մեկ օր:

Արդեն հարթ տեսք ընդունած սուջուխները կախել հով ու քամհարվող տեղում: Պետք է ամեն օր, մինչև չորանալը, սուջուխները գրտնակեք:  Սովորաբար վերջիններս չորանում են 15-20 օրում:


Բարի ախորժակ

աղբյուր

Понравилась статья? Поделиться с друзьями: