ՊԱՏՐԱՍՏՈՒՄ ԵՆՔ ՏՆԱԿԱՆ ԿԵՏՉՈՒՊ. ՅՈԻՐՕՐԻՆԱԿ ՀԱՄ ԵՎ ԱԽՈՐԺԵԼԻ ՏԵՍՔ

Տնակ կետչուպ, որի համից ուղղակի կկորցնեք խոսելու ունակությունը

Պատրաստման եղանակը

  • Լոլիկ — 3 կգ
  • Խնձոր — 0.5կգ
  • Սոխ — 0.25կգ

Բոլոր բաղադրիչները կտրտում ենք և եփում մինչև սոխը փափկի: Այնուհետև բլենդերի միջոցով ստանում միաձույլ զանգված:

Զանգվածը լցնում ենք կաթսայի մեջ և դնում կրակին՝ եփելով մոտ 1 ժամ, մինչև կստանա ցանկալի թանձրություն:

Վերջում ավելացնում ենք 1,5 ճ/գ աղ, 1,5 բաժակ շաքարավազ և անընդհատ խառնում, որ տակը չկպչի: Ավելացնում ենք աղացած կարմիր և սև պղպեղ՝ ըստ ճաշակի, 50գր. խնձորի քացախ և վերցնում կրակի վրայից:  Լցնում ենք ապակե տարաների մեջ և պահածոյացնում:

Կարելի է ավելացնել նաև սխտոր և տարբեր տեսակի աղացած պղպեղների խառնուրդ՝ ըստ ճաշակի:

Այս դեպքում ազատ կարող եք երևակայել, հաստատ չի խանգարի:

Բարի ախորժակ:

Նյութի աղբյուրը

 

Понравилась статья? Поделиться с друзьями: