Պատրաստում ենք շերտավոր խմորով համեղ խաչապուրի. Այս բաղադրատոմսով պատրաստված խաչապուրին միշտ հիանալի է ստացվում

Պատրաստում ենք շերտավոր խմորով տնական համեղ խաչապուրի: Այս բաղադրատոմսով պատրաստված խաչապուրին միշտ հիանալի է
ստացվում:

Բաղադրիչներ՝

խմոր՝

  • 400 գ. սառը կարագ, 2 ձու
  • 150 մլ. սառը ջուր, 650 գ. ալյուր (4 բաժակից մի քիչ ավել)
  • 3 ճգդ. օղի / կոնյակ, 2 ճգդ. քացախ
  • մի պտղունց աղ:

Ձուն և աղը միասին հարեք, ավելացրեք սառը ջուրը, քացախն ու օղին: Ալյուրը լցրեք սեղանին, վրան լցրեք կտրատած սառը կարագը, արագ-արագ խառնեք իրաիր մինչև ոլոռի չափսի փշուրներ առաջանան:

Մեջտեղում փոս բացեք, մեջը լցրեք ձվով հարած զանգվածը, խառնեք իրար մինչև խմորը սկսի մի փոքր իրար կպչել, շատ պետք չէ հունցել, քանի որ ձեր ձեռքերի ջերմությունից կարագը կհալվի:

Խմորը գնդեք, բաժանեք 4 մասի և 2 ժամով դրեք սառնարան:

Միջուկ՝

  • 1 կգ. պանիր (Սուլուգունի կամ Լոռի)
  • 500 գ. կաթնաշոռ
  • 1 ձու:

Պանիրը մեծ անցքերով քերիչով անցկացրեք և ավելացրեք կաթնաշոռն ու ձուն ու մի լավ խառնեք:

Միջուկը պատրաստելուց հետո գրտնակով բացեք շերտավոր խմորը, քառակուսիներ կտրատեք, մեջը դրեք միջուկը և տվեք եռանկյան տեսք, վրան հարած ձու քսեք ու դրեք թխվելու (180 աստիճում, 20-25 րոպե):

Աղբյուր

Понравилась статья? Поделиться с друзьями: