Պատրաստում ենք խմոր կարկանդակի համար. Մինչև կարտոֆիլը եփվի, խմորն արդեն պատրաստ է լինում

Կարկանդակի համար նախատեսված այս խմորը ստացվում է շատ արագ:

Բաղադրությունը

  • 1,5 բաժակ տաք ջուր
  • 2 ճ/գ շաքարավազ
  • 3 բաժակ ալյուր
  • 1,5 թ/գ աղ
  • 1 ճ/գ չոր թթխմոր

Պատրաստման եղանակը
Բոլոր բաղադրիչները, բացի թթխմորից լցնել իրար վրա, լավ խառնել, վրան լցնել ջրով բացած թթխմորը և կրկին խառնել, այնուհետև ավելացնել ջուրը և խառնել այնքան մինչև ստացվի միաձույլ զանգված և ալյուրի գնդիկներ չմնան:

Խմորը ծածկել, թողնել 10 րոպե:

Ցանկալի է, որ խմորը դրված լինի տաք տեղում:

Բարի ախորժակ:

Նյութը հրապարակման պատրաստեց՝ ԻՆՖՈ ՀԱՅ

Понравилась статья? Поделиться с друзьями: