Պատրաստում ենք խաղողի մուրաբա՝ ձմռան համար

Առաջարկում ենք ձմռան համար պատրաստել խաղողի մուրաբա, որպիսի կարողանաք վայելել այս համեղ և օգտակար միրգը՝ նույնիսկ սառը եղանակին:

Անհրաժեշտ բաղադրիչներ.

  • խաղող՝ 2կգ
  • վանիլին
  • ջուր՝ 0.4լ
  • շաքարավազ՝ 1.4կգ
  • կիտրոնաթթու՝ 2գ
Картинки по запросу Очень оригинальное варенье из винограда

Սկսում ենք պատրաստել.

  • Խաղողի հատիկները պոկում ենք, լվանում և չորացնում:
  • Կաթսայի մեջ ջուր ենք տաքացնում և լցնում խախղողը: 1 րոպե անց հանում ենք խաղողի հատիկները և լցնում սառը ջրի մեջ:
  • Պատրաստում ենք օշարակը. կաթսայի մեջ լցնում ենք շաքարավազն ու ջուրը: Հասցնում ենք եռման աստիճանի և եփում՝ մինչ շաքարավազի լուծվելը: Խաղողի հատիկները լցնում ենք պատրաստի օշարակի մեջ և թողնում 7-8 ժամ:
  • Դրանից հետո կաթսան դնում ենք կրակին, հասցնում եռման աստիճանի և եփում 10 րոպե՝ թույլ կրակի վրա: Դրանից հետո թողնում ենք խաղողը ևս 8 ժամ:
  • Խաղողը կրկին եփում ենք 10 րոպե և պահում 8 ժամ:
  • Երրորդ անգամ եփելու ժամանակ ավելացնում ենք վանիլինն ու կիտրոնաթթուն: Մուրաբան տաք վիճակում լցնում ենք ստերիլիզացված բանկաների մեջ և փակում:
Очень оригинальное варенье из винограда

Բարի ախորժակ:

ԱՂԲՅՈՒՐ

Понравилась статья? Поделиться с друзьями: