Պատրաստում ենք արևածաղկի սերմերով հալվա տանը։
ՀԱԼՎԱ ՊԱՏՐԱՍՏԵԼՈՒ ՀԱՄԱՐ ԱՆՀՐԱԺԵՇՏ Է

Արևածաղկի սերմեր-2 բ․
Ալյուր-1,5բ․
Շաքարավազ-1բ․
Ջուր-0,5բ․
Ձեթ-150մլ․
ՊԱՏՐԱՍՏՄԱՆ ԵՂԱՆԱԿԸ

Արևածաղկի սերմերը մի փոքր տապակել և մանրացնել բլենդերի օգնությամբ։
Ջրով և շաքարավազով պատրաստել օշարակ։ Օշարակը չպետք է շատ պինդ լինի։
Այնուհետև օշարակը, արևածաղկի սերմերն ու ձեթը խառնել իրար և հարել հարիչով մինչև դառնա համասեռ զանգված։
Այնուհետև ստացված զանգվածը լցնել համապատասխան տարայի մեջ, լավ սեղմել և հարթեցնել այն։

ԲԱՐԻ ԱԽՈՐԺԱԿ