Պատրաստեք համեղ ռուլետ մեր բաղադրատոմսով։ Այս համեղ ռուլետի համար կպահանջվի ընդհամենը 6 րոպե

Եթե ցանկանում եք թեյի հետ վայելել, ինչ- որ համեղ թխվածք, ապա խորհուրդ ենք տալիս պատրաստել այս համեղ ռուլետը։

Վստահեցնում ենք այն պատրաստվում է շատ արագ և ստացվում է շատ համեղ։

Բաղադրիչներ

Ձու — 2 հատ

շաքարավազ- 55գր․

ալյուր- 55գր

փխրեցուցիչ — 2թ․գդ

շաքարի փոշի

Պատրաստման եղանակ

Ալյուրը, շաքարավազն ու փխրեցուցիչը խառնել իրար, ավելացնել ձուն և խմոր հունցել։

Կաղապարի մեջ ստվարաթուղթ դնել, վռան քսել ձիթայուղ։

Խմորը հավասարաչափ բացել ստվարաթղթի վրա և դնել նախապես 180°С. տաքացրած ջեռոցը։

Թխել ընդամենը 6 րոպե, մինչև ոսկեգույն դառնա։

Մինչև խմորը թխվի կաթսայի մեջ լցնել ջեմը և դնել պլիտային, որ մի փոքր տաքանա։

Ջեռոցից հանել խմորը, այն առանձնացնել ստվարաթղթից և վրան լցնել ջեմն ու տարածել։

Այնուհետև  փաթաթել ռուլետի նման, վրան ցանել շաքարի փոշին և թողնել սառչի։

 

Понравилась статья? Поделиться с друзьями: