Անհրաժեշտ է․
- Կոկոսի փաթիլներ- 250 գ
- խտացրած կաթ — 200 գ
- նուշ — 100 գ
Պատրաստումը․
Աղանդերը պատրաստելու համար կպահանջվի մոտ 15 րոպե: Խոր ամանի մեջ լցրեք կոկոսի փաթիլները և խտացրած կաթը:
Լավ խառնեք և թողեք մինիմում մեկ ժամ, իսկ եթե կա հնարավորություն, ապա թողեք մի փոքր ավելի երկար։

Ավանդական ռաֆայելոն պատրաստվում է նուշով, բայց Դուք կարող եք պատրասել Ձեր սիրելի ընկուզեղենով։
Կոկոսի փաթիլները լցրեք առանձին տարրայի մեջ և վերցրեք սկուտեղ, պատրաստված կոնֆետների համար։
Վերցրեք նախապես պատրաստված կրեմից մի փոքր և մեջը դրեք նուշ և տվեք ռաֆաելլոյի կոնֆետների ձև, որից հետո այն թաթախեք կոկոսի փաթիլների մեջ և դրեք սկուտեղի վրա և այսպես շարունակեք պատրաստել մնացած բոլոր ռաֆայելոները։ Ահա և վերջ, պատրաստ է։ Այս համեղ ռաֆայելոն կդառնա Ձեր սեղանի զարդը։
Նյութը հրապարակման պատրաստեց՝ ՆՈՐ ԻՆՖՈ-ն