Պատճառներ թթու վարունգի ջուրը չթափելու համար

1․ ԹԹՈՒ ՎԱՐՈՒՆԳԻ ՋՐՈՎ ՄԱՐԻՆԱՑՐԵՔ ՄԻՍԸ

Միսը պատրաստելուց առաջ մարինացրեք այն թթու վարունգի ջրով։ Այդպես միսը տապակելուց շատ փափուկ կստացվի և շատ համեղ կլինի։

Թթվի ջրով մարինացնել կարող եք տավարի, խոզի, հավի միսը։

2 ԿՐԿՆԱԿԻ ՄԱՐԻՆԱՑՈՒՄ

Թթու վարունգի վերջանալուց հետո, կարող եք այդ ջրում թթվեցնել այլ բանջարեղեններ՝ օրինակ կարմիր բազուկ։ Ընդամենը մի քանի օրից Ձեր թթուն պատրաստ կլինի և կունենա ահմահական համ։

3 ԿԱՐՏՈՖԻԼ ՊԱՏՐԱՍՏԵՔ ԹԹՎԻ ՋՐՈՎ

Կարտոֆիլը եփելուց մի փոքր թթու վարունգի ջուր ավելացրեք։ Այդ կերպ այն շատ ավելի համեղ է ստացվում, քան կարող եք պատկերացնել։

4 ԹԹՈՒ ՎԱՐՈՒՆԳԻ ՋՈՒՐՆ ՈՒՆԻ ՎԵՐԱԿԱՆԳՆՈՂԱԿԱՆ ՀԱՏԿՈՒԹՅՈՒՆ

Ոչ բոլորը գիտեն, որ ֆիզիկական մարզումներից հետո ցանկալի է խմել թթու վարունգի ջուր։ Պատճառն այն է, որ մարզումներից հետո օրգանիզմը կորցնում է մեծ քանակությամբ աղեր։ Իսկ թթվի ջուրը կօգնի վերականգնել դրանք։

Դրա հետ մեկտեղ վարունգի ջուրը կօգնի թեթևացնել ֆիզիկական ծանրաբեռնվածությունից առաջ եկող ցավը։

Понравилась статья? Поделиться с друзьями: