Նրբաբլիթներ պատրաստելու համար անհրաժեշտ են հետևյալ բաղադրիչները․
- Կաթ — 1,5 բաժակ
- ձու — 2 հատ
- ալյուր — 1 բաժակ
- պանիր — 150 գր
- աղ — 1 թեյի գդալ

- շաքարավազ — 1 թեյի գդալ
- փխրեցուցիչ — 1 թեյի գդալ
- բուսական յուղ — 2 ճաշի գդալ
- սամիթ — ըստ ճաշակի:

Նրբաբլիթների պատրաստումը.
Տաք կաթը խառնեք շաքարավազի, աղի և ձվի հետ։ Ավելացրեք մաղով անցկացված ալյուրը և փխրեցուցիչը։ Պանիրն անցկացրեք քերիչով և լցրեք հեղուկ զանգվածի մեջ, ապա ավելացրեք մանր կտրատած կանաչին և բուսայուղը և լավ խառնեք։

Թխեք երկու կողմից յուղված և տաք տապակի վրա։ Պատրաստի նրբաբլիթների վրա քսեք կարագ: Ստացվում է անչափ համեղ և կարող եք պատրաստել Ձեր տոնական սեղանի համար՝ օգտագործելով ցանկացած միջուկ։ Բարի ախորժակ։
Նյութը հրապարակման պատրաստեց ՆՈՐ ԻՆՖՈ-ն