Շուտով զատիկ է։ Ահա թե ինչպես կարելի է թխել գեղեցիկ, անուշաբույր և անչափ համեղ կուլիչներ՝ զատիկի համար. Կկիսվենք 2 հիանալի բաղադրատոմսով

Առանց գլյուտենի կուլիչների պատրաստման համար անհրաժեշտ են հետևյալ բաղադրիչները․

  • 200 գ եգիպտացորենի օսլա
  • 200 գ եգիպտացորենի ալյուր
  • 100 գ բրնձի ալյուր
  • 100 գ կարտոֆիլի օսլա
  • 250 գ կոկոսի կաթ
  • 100 գ չոր ծիրան
  • 150 գ շագանակագույն շաքարավազ
  • 200 մլ բուսական յուղ
  • 1 ճ․գ․ կիտրոնի հյութ
  • վանիլին ըստ ճաշակի
  • 5 գ սոդա
  • 5 գ աղ
  • 150 գ մուգ շոկոլադ
  • 50 մլ բուսական յուղ
  • 250 գ բոված պնդուկ

Պատրաստման եղանակը․

Խորը ամանի մեջ խառնեք շագանակագույն շաքարավազը, չորացրած ծիրանը, երկու տեսակի օսլան և ալյուրը։ Ավելացրեք կոկոսի կաթն ու վանիլինը։ Մանրակրկիտ խառնեք։ Ավելացրեք բուսական յուղ, կիտրոնի հյութ և սոդա։ Խառնեք այնքան, մինչև համասեռ զանգված ստացվի: Թողեք 10 րոպե։

Կուլիչների համար նախատեսված ձևամանները յուղեք բուսական յուղով: Խմորը բաժանեք մասերի և լցրեք այդ ամանների մեջ։ Կուլիչների վերևի մասին քսեք կոկոսի կաթ։ 35-40 րոպեով դրեք նախապես տաքացված ջեռոցում 180 աստիճանի տակ։

Այդ ընթացքում պնդուկը կտրատեք։ Մուգ շոկոլադը հալեցրեք ջրային բաղնիքում։ Աստիճանաբար լցրեք զտված բուսական յուղի մեջ՝ անընդհատ խառնելով։ Ավելացրեք ընկույզը և մանրակրկիտ խառնեք։ Շոկոլադե գլազուրն ամբողջությամբ լցրեք սառեցված կուլիչների վրա: Սպասեք, որ սառչի։ Բարի ախորժակ։

Կաթնաշոռով կուլիչների պատրաստման համար անհրաժեշտ են հետևյալ բաղադրիչները․

  • 600 գ ցորենի ալյուր
  • 500 գ կաթնաշոռ
  • 120 մլ կաթ
  • 100 գ կարագ
  • 6 ձու
  • 250 գ շաքարավազ
  • 30 գ սեղմված խմորիչ
  • 200 մլ կոնյակ
  • 100 գ չորացրած բալ
  • վանիլին ըստ ճաշակի
  • մեկ պտղունց աղ
  • 250 գ սերուցք
  • 200 գ սպիտակ շոկոլադ

Պատրաստման եղանակը․

Չորացրած բալը լցրեք կոնյակի մեջ և թողեք կես ժամ, ապա լցրեք մաղի մեջ և թողեք, որ հատապտուղները չորանան: Կաթնաշոռը 9% յուղայնությամբ զգուշորեն անցկացրեք մաղով։ Խորը տարայի մեջ լցրեք խմորիչը 2 ճաշի գդալ ցորենի ալյուրը, 1 ճաշի գդալ շաքարավազը, տաք կաթը և լավ խառնեք։ Թողեք 15 րոպե։ 4 ձուն և 2 դեղնուցը հարեք մնացած շաքարի հետ։ Ավելացրեք փափուկ կարագը, կաթնաշոռը, վանիլինը և խառնեք և մի փոքր աղ ավելացրեք։

Ստացված զանգվածին աստիճանաբար ավելացրեք խմորիչի խառնուրդը։ Մանրակրկիտ խառնեք, ապա ավելացրեք մնացած ցորենի ալյուրը, ապա բալը և լավ խառնեք։ Թողեք 15 րոպե։ Կուլիչների ձևամանների ներքևի հատվածին քսեք կարագ և շաղ տվեք մի փոքր ալյուր։ Խմորը բաժանեք մասերի և լցրեք ամանների մեջ։ Ծածկեք դրանք սրբիչով և թողեք 50-60 րոպե։ Կուլիչների վերին մասին քսեք կաթ։

10 րոպեով դրեք 200 աստիճանի տակ տաքացրած ջեռոցում։ Այնուհետև կուլիչները ծածկեք փայլաթիթեղով։ Թխեք 180 աստիճանի տակ 45 րոպե։ Սառած կուլիչների վրա շաղ տվեք շաքարի փոշի։ 33% յուղայնությամբ սերուցքը հասցրեք եռման աստիճանի։ Վերցրեք կրակից և ավելացրեք մանր կտրատած սպիտակ շոկոլադը։ Խառնեք մինչև միատարր զանգված ստացվի և 30 րոպեով դրեք սառնարանում: Կրեմը լցրեք հրուշակեղենի տոպրակի մեջ, և զարդարեք կուլիչներն այնպես, ինչպես ցանկանում եք։ Բարի ախորժակ։

Նյութը հրապարակման պատրաստեց ՆՈՐ ԻՆՖՈ-ն

Понравилась статья? Поделиться с друзьями: