Շերտավոր խմոր՝ առանց ձվի և կարագի. շատ էժան ու արտակարգ բաղադրատոմս

Պատրաստում ենք շերտավոր խմոր՝ առանց ձվի և կարագի: Արագ և շատ էժան բաղադրատոմս. Բաղադրիչներ՝ Ցորենի ալյուր — 600 գր., Աղ — 1 թ/գ, Սոդա — 1 թ/գ, Լիմոնի աղ -1/3 թ/գ, Շաքարավազ — 2 ճ/գ, Ջուր— 320 մ/լ, Ձիթապտղի յուղ (արևածաղկի յուղը այս դեպքում հարմար չէ).

Շերտավոր խմորի պատրաստումը. Ձիթապտղի յուղը դրեք սառնարանում 30 րոպե, այնպես որ այն մի փոքր թանձրանա: Ալյուրի մեջ ավելացրեք սոդան, շաքարավազը և աղը: Ամբողջը խառնեք: Դանդաղորեն ավելացրեք ջուրը և խառնեք խմորը:

Հնարավոր էՙ ալյուրի որակից կախվածՙ ձեզ անհրաժեշտ լինի այլ քանակությամբ ջուր: Կողմնորոշվեք՝ ելնելով խմորի թանձրությունից: Այն պետք է լինի բավականաչափ փափուկ և էլաստիկ: Փաթաթեք խմորը ցելոֆանի մեջ և թողեք 20 րոպե հանգստանա:

Ապա կրկին խառնեք խմորը և գրտնակեք այն՜ որքան հնարավոր է բարակ: Խմորը պատեք ձիթապտղի յուղով: Բաժանեք 2 մասի և խմորի շերտերը դրեք իրար վրա այնպես, որ շերտերի յուղով պատված մասերը վերևում լինեն:

Խմորը փաթաթեք գլանակաձև՝սննդի համար նախատեսված ցելոֆանով և դրեք սառցարան 15 րոպե: Ապա գլորելով բացեք խմորը և սկսեք աշխատանքը: Կարող եք օգտագործել ցանկացած լցոն: Այս շերտավոր խմորը անհավանական թեթև ու փափուկ է ստացվում: Անպայման գրի առեք բաղադրատոմսը և զարմացրեք ձեր մտերիմներին:

աղբյուր

Понравилась статья? Поделиться с друзьями: