Շատ պարզ, բայց անչափ համեղ ընթրիք

Պատրաստման համար անհրաժեշտ են հետևյալ բաղադրիչները.

  • Կես կիլոգրամ հավի կրծքամիս,
  • Սև պղպեղ՝ ըստ ճաշակի,
  • Կես թեյի գդալ աղ,
  • Կես թեյի գդալ քաղցր պղպեղ,
  • Մի քանի լոլիկ՝ կախված չափից,
  • Մի քանի սոխ՝ կախված չափից:

Լցոնման բաղադրիչները.

  • 100 գ պանիր,
  • Երեք ձու,
  • Երեք ճաշի գդալ թթվասեր,
  • Կես թեյի գդալ աղ:

Պատրաստման եղանակը․

  1. Լվացեք միսը և կտրեք խորանարդիկներով: Լցրեք խոր ամանի մեջ:
  2. Կտրեք սոխը խորանարդիկներով և տապակեք:
  3. Լցրեք սոխը հավի վրա: Ավելացրեք աղ, պղպեղ` ըստ ցանկության և խառնեք:
  4. Վերցրեք ձևաման և յուղեք: Տեղադրեք հավի կրծքամիսը:
  5. Լոլիկները կտրեք շրջանակներով:
  6. Պանիրն անցկացրեք քերիչով:
  7. Ձվերը կոտրեք մեկ այլ ամանի մեջ, ավելացրեք պանիր, թթվասեր, աղ, խառնեք և լցրեք մսի վրա:
  8. Այժմ բաշխեք լոլիկի շրջանակները և տեղադրեք ջեռոցում, տաքացրեք մինչև 200 °: Թխելու ժամանակը մոտ կես ժամ է: Բարի ախորժակ։

Նյութը հրապարակման պատրաստեց ՆՈՐ ԻՆՖՈ-ն

Понравилась статья? Поделиться с друзьями: