Շատ համեղ և հետաքրքիր աղցան, որը սիրվել է բոլորիս կողմից դեռ վաղուց․ Կկիսվենք բաղադրատոմսով

Աղցանի հիմնական բաղադրիչը լյարդն է, բայց եթե այն փոխեք տավարի մսով, արդյունքը չի հիասթափեցնի, այլ միայն կուրախացնի Ձեզ իր գերազանց համով։

Աղցանի պատրաստման համար անհրաժետ են հետևյալ բաղադրիչները․

  • Տավարի լյարդ՝ եփված — 250 գրամ
  • Սոխ — 1 հատ
  • Մարինացված վարունգ — 2 հատ
  • Գազար — 0,5 հատ
  • Մայոնեզ
  • Բուսական յուղ — տապակելու համար

Աղցանի պատրաստման եղանակը․

Գազարն անցկացրեք քերիչով, իսկ սոխը մանր կտրատեք։ Նախ բուսայուղի մեջ տապակեք սոխը, ապա գազարը։ Մարինացված վարունգը կտրատեք խորանարդիկներով:

Եփված լյարդը մանրացրեք և բոլոր բաղադրիչների հետ միասին լցրեք խոր ամանի մեջ։ Համեմեք մայոնեզով և խառնեք։ Կստացվի անչափ համեղ և ախորժելի աղցան։ Բարի ախորժակ։

Նյութը հրապարակման պատրաստեց ՆՈՐ ԻՆՖՈ-ն

Понравилась статья? Поделиться с друзьями: