Աղցանի պատրաստման համար անհրաժետ են հետևյալ բաղադրիչները․
- Կանաչ լոբի 200 գր
- Եփած ֆիլե 150 գր
- Մայոնեզ 2 ճ.գ
- Եփած ձու 3 հատ
- Կանաչիներ (սամիթ, կանաչ սոխ և համեմ)
- Աղ՝ ըստ ճաշակի

Պատրաստման եղանակը
Այս բաղադրատոմսի համար ես օգտագործում եմ սառեցված կանաչ լոբի: Ջուրը եռացրեք և դրա մեջ լցրեք կանաչ լոբին (լոբին նախապես հալեցնել պետք չէ)։ Եռալուց հետո եփեք 5-7 րոպե և քամեք։ Նախապես խաշած հավի կրծքամիսը մանրացրեք և լցրեք խոր ամանի մեջ։

Ձվերը եփեք և մաքրեք, կտրատեք փոքր խորանարդիկներով։ Կանաչին ևս մանր կտրատեք և լցրեք ամանի մեջ, ավելացրեք մայոնեզը, աղը և լավ խառնեք։ Չնայած այն հանգամանքին, որ կազմը ներառում է ամենապարզ բաղադրիչները, աղցանը պարզապես անչափ համեղ է ստացվում: Բարի ախորժակ:
Նյութը հրապարակման պատրաստեց ՆՈՐ ԻՆՖՈ-ն