Շատ համեղ և հետաքրքիր աղցան խաղողով, հավի մսով և ֆետա պանրով

Պատրաստման համար անհրաժեշտ են հետևյալ բաղադրիչները․

  • Հավի կրծքամիս — 250 գ (1 հատ)
  • Ֆետա պանիր — 100 գ
  • Ձու — 3 հատ
  • Բուլղարական պղպեղ — 1 հատ
  • Քիշմիշի խաղող (կամ ցանկացածն առանց սերմերի) — 150 գ
  • Մայոնեզ — 2-3 ճաշի գդալ
  • Աղ, պղպեղ — ըստ ճաշակի
  • Մաղադանոս — ըստ ճաշակի

Պատրաստման եղանակը.

Հավի կրծքամիսը նախապես եփեք աղով համեմված ջրի մեջ մինչև փափկի: Հեղուկը եռալուց հետո եփեք մոտ 20 րոպե: Բույրի համար կարող եք ավելացնել համեմունքներ` դափնու տերև, պղպեղի հատիկներ և այլն: Սառեցրեք միսը՝ առանց արգանակից հանելու, այդպես այն ավելի հյութալի կդառնա: Եփած ֆիլեն կտրեք միջին չափի խորանարդիկներով:

Պատրաստեք խաղողը․ ուշադիր առանձնացրեք պտուղը ճյուղերից և լվացեք: Աղցանի համար ավելի լավ է օգտագործեք առանց սերմերի խաղող, հակառակ դեպքում դրանք պետք է հեռացվեն: Կտրեք մեծ խաղողը 4, փոքրը` երկու կտորով:

Պինդ խաշած ձվերը, մաքրեք կեղևից, սպիտակուցը և դեղնուցը կտրեք խորանարդիկներով: Պղպեղը մաքրեք սերմերից, ողողեք ջրով, միջուկը կտրեք խորանարդիկներով:

Նույնն արեք նաև պանրի հետ և բոլոր պատրաստված բաղադրիչները լցրեք խորը տարայի մեջ, ավելացրեք մայոնեզ, աղ և աղացած պղպեղ: Աղցանը լավ խառնեք և մատուցեք։

Նյութը հրապարակման պատրաստեց ՆՈՐ ԻՆՖՈ-ն

Понравилась статья? Поделиться с друзьями: