Ողջույններ բոլորին, այսօր կներկայացնեմ, թե ինչպես կարելի է պատրաստել համեղ պիցցա թավայի մեջ 10 րոպեում՝ առանց խմորիչի:

Բաղադրությունը․
- Ալյուր -6 ճաշի գդալ
- Թթվասեր- 6 ճաշի գդալ
- Ձու — 1 հատ
- Աղ
- Տոմատի մածուկ կամ կետչուպշ
- Սոխ
- Երշիկ – 300-400 գր.
- Պանիր — 300 գր
- Կանաչեղեն

Պատրաստումը․
Այսպիսով, խմորի համար վերցնում ենք բոլոր բաղադրիչները և խառնում՝ դարձնելով համասեռ զանգված: Թավան վերցնում ենք և լավ յուղում արևածաղկի ձեթով, դնում միջին կրակի վրա: Պատրաստի զանգվածը լցնում տապակի մեջ՝ հավասարաչափ տարածելով ամբողջ տապակով:
Սպասում ենք 3 րոպե, շրջում մյուս կողմի վրա և կրակն անջատում, ապա տոմատի մածուկ կամ կետչուպ վերցնում և տարածում շերտի վրա:
Վերցնում ենք կտրտած սոխը, երշիկը, քերած պանիրը, կանաչեղենը և դասավորում շերտի վրա: Միացնում ենք կրակը, ծածկում կափարիչով և 5-6 րոպե սպասում, որ պանիրը հալվի։ Մեր պիցցան պատրաստ է: Բարի ախորժակ բոլորին:
Նյութը հրապարակման պատրաստեց ՆՈՐ ԻՆՖՈ-ն