Շատ համեղ, կշտացնող և հեշտ պատրաստվող կեկս, որն իդեալական կլինի թեյի հետ

Այս բաղադրատոմսի շնորհիվ Դուք կարող եք պատրաստել առավել նուրբ և համեղ կեքս: Ավելին, դա շատ արագ է և հեշտ:

Անհրաժեշտ է․

  • Կեֆիր մեկ բաժակ,
  • Մանրաձավար մեկ բաժակ,
  • Շաքարավազ մեկ բաժակ,
  • Ձու,
  • Ալյուր մեկ բաժակ,
  • Սոդա կես թեյի գդալ:

Պատրաստումը․

  1. Մանրաձավարը լցրեք ամանի մեջ և ծածկել կեֆիրով: Մի կողմ դրեք 40 րոպե:
  2. Այնուհետև հարեք ձուն:
  3. Խառնեք խմորի սոդան և ավելացրեք խառնուրդի մեջ:
  4. Այնուհետև ավելացրեք շաքարավազը և ալյուրը:
  5. Խմորը հունցեք հարիչով կամ բլենդերով:
  6. Վերցրեք ձևամանները և լցրեք խմորը դրանց մեջ:
  7. Տեղադրեք ջեռոցում 40 րոպեով, թխեք 200 ° -ով:

Բարի ախորժակ․․․

Նյութը հրապարակման պատրաստեց՝ ՆՈՐ ԻՆՖՈ-ն

 

Понравилась статья? Поделиться с друзьями: