Այս համեղ աղցանի պատրաստման համար անհրաժեշտ են հետևյալ բաղադրիչները․
- Չինական կաղամբ — 300 գ
- Ծովախեցգետնի ձողիկներ — 240 գ
- Վարունգ — 250 գ
- Եգիպտացորեն — 280 գ
- Կանաչ սոխ — 30 գ
- Մայոնեզ — 2-3 ճաշի գդալ։

Պատրաստման եղանակը․
Պեկինյան կաղամբը կտրատեք շերտերով և լցրեք խոր ամանի մեջ: Ծովախեցգետնի ձողիկները կտրատեք խորանարդաձև, կարող եք նաև խեցգետնի միս վերցնել, դա համի վրա չի ազդի։ Բայց ծովախեցգետնի ձողերով, աղցանն ավելի պայծառ կլինի: Ծովախեցգետնի ձողիկները լցրեք կաղամբի վրա։ Թարմ վարունգը խորանարդաձև կտրատեք ու լցրեք ամանի մեջ։ Քամեք պահածոյացված եգիպտացորենի հեղուկը և լցրեք ամանի մեջ:

Անպայման վերցրեք միայն կանաչ սոխը և մանր կտրատեք։ Այն առանձնահատուկ համ կհաղորդի աղցանին, իսկ աղցանը կստացվի ավելի վառ ու գունեղ։ Համեմեք մայոնեզով, կարելի է աղ՝ ըստ ճաշակի։ Մնում է ամեն ինչ լավ խառնել և անմիջապես աղցանը մատուցել։ Աղցանը շատ համեղ է ստացվում, գունեղ ու նուրբ, իսկ կաղամբը հյութեղություն ու թեթևություն է հաղորդում։ Այն կատարյալ է ինչպես ամեն օրվա, այնպես էլ տոնական սեղանի համար։ Բարի ախորժակ։
Նյութը հրապարակման պատրաստեց ՆՈՐ ԻՆՖՈ-ն