Ես Ձեզ հետ կկիսվեմ մի համեղ և օգտակար աղցանի բաղադրատոմսով, որի օգնությամբ հեշտությամբ կնիհարեք։ Ամուսինս նույնպես շատ է սիրում այս աղցանը, և այն ուտում է ցանկացած կողմնակի ճաշատեսակի հետ։ Ես սիրում եմ, որ այս աղցանը միշտ թարմ լինի, այնպես որ պատրաստում եմ այնքան, որքան կարող ենք ուտել օրվա ընթացքում:
Սկսելու համար ես սպիտակ կաղամբ եմ վերցնում, մոտ մեկուկես կիլոգրամ և սկսում եմ մանր կտրատել։ Հետո վերցնում եմ մեկ մեծ գազար և անցկացնում քերիչով։ Եվ նաև կարևոր է, որ գազարը լինի համեղ և քաղցր, ուստի քերելուց առաջ անպայման մի կտոր փորձեք։

Ապա մեկ ճակնդեղն անցկացրեք քերիչով։ Ճակնդեղը նույնպես պետք է քաղցր լինի, այլապես աղցանն ուղղակի անհամ կլինի, և Դուք այն ընդհանրապես չեք ուտի։
Հետո վերցնում եմ թարմ վարունգ, այդքան քանակությամբ կաղամբի, գազարի ու ճակնդեղի համար երկու վարունգը բավական կլինի։ Մաքրում եմ վարունգների կեղևը և բարակ շերտերով կտրատում, կարող եք նաև անցկացնել կորեական քերիչով։

Ես նաև կանաչ խնձոր եմ ավելացնում, որը մաքրում եմ և բարակ շերտերով կտրատում։ Խնձորով շատ համեղ է ստացվում։ Ավելացնում եմ կանաչիներ, կարող եք վերցնել սամիթ կամ կանաչ սոխ ըստ ճաշակի։
Ապա պատրաստում եմ սոուսը։
- Ձիթապտղի յուղ՝ 30 մլ
- Աղ՝ ըստ ճաշակի
- Կիտրոնի հյութ՝ ըստ ճաշակի

Խառնեք նախապես պատրաստված բաղադրիչների հետ և վայելեք։ Իհարկե, նիհարելու համար ես սովորաբար աղցանին մի քիչ սպիտակուց եմ ավելացնում՝ խաշած ձու, ձուկ կամ մի քիչ խաշած հավի կրծքամիս։ Այս 3 օրերի ընթացքում ես ընդհանրապես շաքար չեմ ուտում, չեմ խմում թեյ և սուրճ, այլ միայն հյութեր, ցանկալի է՝ թարմ քամած կամ պարզապես մաքուր շշալցված ջուր։
Հասկանալի է, որ նման աղցանը չի հեռացնի ավելորդ ճարպից, այն պարզապես հիանալի կմաքրի աղիքները և կօգնի Ձեզ ճիշտ սնվել, եթե որոշեք որևէ դիետա պահել: Բանջարեղենի աղցանը երկար կարող եք պահել սառնարանում, բայց ինչպես վերևում գրեցի, ես միշտ փոքր չափաբաժիններ եմ պատրաստում մեկ օրում ուտելու համար։ Բարի ախորժակ։
Նյութը հրապարակման պատրաստեց ՆՈՐ ԻՆՖՈ-ն