Ձեզ դուր է գալիս խնձորով թխված կարկանդակներ, բայց հոգնել եք դասական եղանակների՞ց, ապա փորձեք այս նոր բաղադրատոմսը, որը ստացվում է համեղ ու օրիգինալ:
Անհրաժեշտ է.
- 5 խնձոր,
- 300 գ ալյուր,
- 4 ձու,
- 250 գ շաքարավազ,
- 200 գ կեֆիր,
- 3 գ վանիլին,
- 150 գ կարագ,
- 10 գ փխրեցուցիչ,
- 1 պտղունց աղ:
Պատրաստումը.
- Կտրեք խնձորները կիսով չափ և կտրեք մանր շերտերով:
- Հարեք կարագը: Դրանից հետո ավելացրեք շաքարավազը, վանիլինը և մեկ պտղունց աղը:
- Ձվերը լավ հարեք: Ավելացրեք կեֆիրը և ալյուրը, որը պետք է մաղեք մինչ այդ:
- Խմորը լցրեք նախապես յուղված ձևամանի մեջ:
- Խնձորները դասավորեք խմորի վրա և շաղ տվեք շաքարավազ:
- Տեղադրեք ջեռոցում 45 րոպեով: Թխելու ջերմաստիճանը` 180 °:
Նյութը հրապարակման պատրաստեց՝ ՆՈՐ ԻՆՖՈ-ն