«Շակշուկայի» պատրաստման լավագույն տարբերակը. ամենահամեղ ձվածեղի բաղադրատոմսը

Կստացվի բավականին համեղ և հագեցնող նախաճաշ, որն իդեալական համապատասխանում է ինչպես նախաճաշին, այնպես էլ՝ ճաշին:

Շակշուկա ուտեստը լրիվ ձվածեղ չէ. այն տարբերվում է իր ավանդական բաղադրատոմսով, դրա մեջ գլխավոր բաղադրատոմսը ձուն չէ: Այն պատրաստվում է լոլիկով և սև պղպեղով:

Անհրաժեշտ է․

  • Ձեթ — 1 ճ/գ,
  • Սպիտակ սոխ՝ միջին չափի,
  • Սխտոր՝ 1 պճեղ,
  • Կարմիր քաղցր պղպեղ՝ 1 հատ,
  • Լոլիկ — 4 հատ,
  • Տոմատի սոուս — 2 ճ/գ,
  • Չիլիի փոշի — 2 թ/գ,
  • Չաման — 1 թ/գ,
  • Կարմիր պղպեղ — 1 թ/գ,
  • Կայնեյան պղպեղ — 1 պտղունց,
  • Շաքարավազ — 1 պտղունց,
  • Ձու — 5 հատ,
  • Կտրած մաղադանոս — 0,5 ճ/գ,
  • Աղ, պղպեղ՝ ըստ ճաշակի։

Պատրաստման եղանակը․

Գազօջախի վրա տաքացնել չուգունից թավան: Թավայի մեջ լցնել ձեթ: Երբ ձեթը տաքանա, ավելացնել կտրտած սոխը և տապակել մի քանի րոպե: Հետո ավելացնել սխտորը և շարունակել տապակումը:

Ավելացնել պղպեղը և մի փոքր տապակել՝ խառնելով 5-7 րոպե:

Թավայի մեջ լցնել լոլիկները, տոմատի սոուսը և խառնել: Ավելացնել համեմունքները և շաքարավազը, լավ խառնել և թողնել, որ սոուսը եփի: Այս ընթացում փորձել համը և ըստ ճաշակի ավելացնել համեմունքները:

Տոմատի սոուսի մեջ ջարդել հավկիթները հատ առ հատ:

Թավան ծածկել կափարիչով: Թողնել այն 10-15 րոպե:

Մատուցելուց առաջ այն զարդարեք մաղադանոսով: Բարի ախորժակ։

Նյութը հրապարակման պատրաստեց ՆՈՐ ԻՆՖՈ-ն

Понравилась статья? Поделиться с друзьями: